Ազգային ժողովում այս պահին ընթանում է գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության գաղտնի քվեարկությունը: Կոստանյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գեւորգ Կոստանյանը երեկվանից պատասխանում էր խորհրդարանականների հարցերին: Նախքան քվեարկությունը խորհրդարանական խմբակցությունները հայտարարել էին, թե ինչպես են մտադիր քվեարկել: «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն հայտնել էր, որ կուսակցության անդամները կքվեարկեն  իրենց հայեցողությամբ: ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը կողմ են քվեարկելու: Պատգամավորական մանդատների թվով մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, ամփոփիչ հայտարարություններից զերծ մնաց: