«Կոմերսանտի» կայքի երկու աշխատակցուհիներ հեռացվել են լուրի հրապարակման համար, որում գրված էր, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի արտաբերում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու անունը: Այժմ նյութը հեռացված է կայքից:
«Կոմերսանտի» հոդվածում լրագրողները վկայակոչել էին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, նշում է «Մոյ Ռայոնը»: Մեջբերվել էր Պեսկովի հետեւյալ խոսքերը. «Պուտինն այս երկրում քաղաքական առումով մրցակցությունից դուրս է: Եթե նա արտասանի Նավալնու անունը, նրան իր հայտնիության մի մասը կշնորհի»:
Ժուռնալիստիկայի ակադեմիայի նախագահ Անդրեյ Կոլեսնիկովը հայտարարել է, որ նորությունը հայտնվել է Պեսկովի հետ լրագրողների փակ հանդիպումից հետո, որն ընթանում էր «գրելու ենթակա չէ» ձեւաչափով: Կոլեսնիկովի խոսքով՝ «Կոմերսանտի» աշխատակիցները, արհամարհելով պահանջը, Պեսկովի խոսքը հրապարակել են կոպիտ սխալներով ու խախտելով այդ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունը:





























