«Վերին Լարս» անցակետը, որը գտնվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանին, այսօրվանից անցնում է աշխատանքային ձմեռային ռեժիմի, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: «Հոկտեմբերի 1-ից «Վերին Լարս» անցակետն աշխատելու է առավոտյան 6.00- 22.00՝ Մոսկվայի ժամանակով»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հունիսի մեկից չորս ամիսների ընթացքում «Վերին Լարսն» աշխատել է շուրջօրյա:Այս ընթացքում անցակետով անցել է 783 հազար մարդ եւ ավելի քան 202 հազար տրանսպորտային միջոց, ինչը 1,6 անգամ ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, ամռան ընաթցքում սահմանն ամենաշատը անցել են ռուսները՝ մոտ 430 հազար մարդ, եւ հայերը՝ մոտ 241 հազար մարդ:





























