Հայերը տրանսպորտի վրա ծախսում են եկամուտների 4 տոկոսը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային հարաբերակցման բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ առայժմ վաղ է խոսել, թե ինչպես կարող է տրանսպորտի սակագնի թանկացումն անդրադառնալ գների ընդահնուր ինդեքսի վրա:
Հուլիսին Երեւանի քաղաքապետարանը հինգ օրով թանկացրել էր տրանսպորտի ուղեվարձը, բարձրացում չի գրանցվել, քանի որ նախ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը ամեն օր չէ, որ մոնիթորինգ է անցկացնում: Բացի այդ, ոչ բոլոր ավտոբուսներում եւ երթւողայիններում էին վճարել սահմանված 150 դրամները: 10 – 11% տոկոսով ավելացել է միայն տաքսիով երթեւեկելու սակագինը: Ի դեպ, էժանացել են ավիատոմսերը: Նշենք, որ ուղեվարձի թանկացման հարցը քննարկում է քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովը:





























