Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գեւորգ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մի շարք քաղաքացիներից կատարել է հետեւյալ գողությունները.

- օգոստոսին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:

- սեպտեմբերի կեսերին տներից մեկի մոտ կայանված խոտհնձիչից գողացել է Էլեկտրական մարտկոց` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

- սեպտեմբերին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ եւ անիվ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:

 - սեպտեմբերին տներից մեկի բակից գողացել է ավտոմեքենայի  լիցքավորման գազի բալոն` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: