Ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72,  5.45 մմ տրամաչափի  35 եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ «Չերյոմուխա»,   «T-53» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի  1 փամփուշտ:

Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: