Սեպտեմբերի 30-ին,  ժամը 12.10-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց փամփուշտներ է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել  է ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ եւ տարբեր տիպի 12 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: