Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին գնաճը կազմում է 2,5%: Այս մասին այօր լրագրողնրին է հայտնել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային հարաբերակցման բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, գազի եւ էլեկտրաէներգիայի գների թանկացումը կազմել է 18,2%: Էլեկտրակիրները ազդում են մոտ Ազգային վիճակագրության կողմից վերահսկվող 470 տեսակ ապրանքներից 45% վրա: Մյուս կողմից ջրամատակարարման սակագինը նվազել 1,3 տոկոսով: Ընդանուր առմամբ, 12 ամիսների ընթացքում գնաճը կազմել է մոտ 8,2%: Ըստ որում, այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ, գրանցվել է 0,2% գնանկում:
Պարենամթերքի 13 խմբերից միայն 4-ում է գնանկում գրանցվել: Ըստ այդմ, մրգերի գինը նվազել է 7,3%, իսկ բանջարեղենինն ու կարտոֆիլինը՝ 6,3:





























