«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,77 դրամ: Երեկվա համեմատ դոլարը բարձրացել է 0,01%-ով կամ 0.02 կետով: Երկու օր է՝ դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է:

Բորսայում այսօր վաճառվել է 1.65 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 404-407 դրամի միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվում է վերջին 7 ամսում իր առավելագուն մակարդակին մոտ՝ 1.3560 դոլար: Դոլարի փոխարժեքի անկման պատճառն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսում չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի շուրջ: Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,2965 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: