Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է տարեց երեւանաբնակներ՝ 102-ամյա Հռիփսիմե Հաջի-Սարգսյանին եւ 101-ամյա Սիրվարդ Ատաջյանին։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Տարոն Մարգարյանի անունից Ռուզան Զաքարյանը շնորհավորել է նրանց՝ մաղթելով քաջառողջություն, եւ հանձնել է նվերները։
«Տարբեր առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ այցելելում ենք տարեց մեր քաղաքացիներին. դա մեզ հնարավորություն է տալիս նաեւ անձամբ տեղեկանալ նրանցից յուրաքանչյուրի կեցության մասին»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը։
100-ամյակը հատած երեւանցիներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետի հետեւողական ուշադրության համար եւ մաղթել նրան երկարակեցություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։





























