Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի նախագահի հայտարարությունները՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ, նշանակում էին, որ ասոցատիվ անդամակցության եւ Մաքսային միության միջեւ Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ն: Այս մասին այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, դժվար է ասել Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, թե ոչ: Նա հավելել է, որ այդ մտադրության իրականացման պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստատուս-քվո ձեւաչափը հաստատվում է: Նրա համոզմամբ, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրավիճակը կմնա այնպես, ինչպես եղել է:
Քննարկման մյուս մասնակիցը՝ ադրբեջանցի քաղաքագեռտ Արիֆ Յունուսովը ընդգծել է, որ Ղարաբաղն արագ վերադարձնելու համար Ադրբեջանը փորձում է մոտ լինել Ռուսաստանին, քան Հայաստանը: Նա հավելել է, որ Սերժ Սարգսյանի որոշումը Հայաստանն ու Ադրբեջանը հավասարեցրել է Արեւմուտքի աչքում:





























