Տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է, եւ առաջիկայում, փաստորեն, չպետք է ակնկալել երկնիշ կամ դրան մոտ տնտեսական աճ, քանի որ տնտեսության աճը ընկնում է իր նորմալ տեմպերի մեջ՝ տարեկան 4-5 տոկոս։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:

Ինչպես հայտնի է, այս տարվա համար Հայաստանի կառավարությունը սպասում է 7 տոկոս տնտեսական աճ: Տարվա առաջին կեսին ԱՄՀ-ն կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, սակայն այս սեպտեմբերին այն նվազեցրեց նաեւ այդ աճը՝ նշելով, որ 2013-ին Հայաստանի տնտեսությունը կաճի մինչեւ 4 տոկոս։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղում է: Մենք սա կանխատեսում էինք դեռ տարվա սկզբից: Անցած տարի Հայաստանի տնտեսությունը աճեց 7 տոկոսով, եւ մեր կանխատեսումն է, որ այդ աճը կդանդաղի ու կհասնի, ինչպես մենք ենք ասում, Հայաստանի համար տնտեսական աճի նորմալ տեմպերի՝ տարեկան 4-5 տոկոս»,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Տերեսա Դաբան Սանչեսը առանձնացրել է չորս հանգամանք, որոնց պատճառով դանդաղում է Հայաստանի տնտեսության աճը։

Շարունակությունը կարդացեք սզբնաղբյուր կայքում