Ադրբեջանի իշխանությունները, այդ երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին, կալանավորել են 142 ակտիվիստների, լրագրողների եւ իրավապաշտպանների: Այս մասին հաղորդում է ադրբեջանական իրավապաշտպան «Human Rights Club» կազմակերպությունը:
Այսպիսով՝ կալանավորվածների թիվը կրկնակի ավելի է հունվարին կազմակերպության կողմից հրապարակված ցուցանիշից, երբ նշվել էր 60 կալանավորվածի մասին, հաղորդում է Reuters-ը:
«Իշխանությունները, երեւում է, ցանկանում են ընտրությունների առաջ լռեցնել բոլոր քննադատներին եւ իրենց կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին»,-հայտարարել է կազմակերպության նախագահ Ռասուլ Ջաֆարովը:
Ակտիվիստների խոսքով՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գտնվելը, ինչպես նաեւ ամերիկյան զորքերի համար դեպի Աֆղանստան տարանցիկ ճանապարհի դերը մեղմացնում է Արեւմուտքի քննադատությունը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան հոկտեմբերի 9-ին:




























