Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող թատրոնի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ «Աուդի» մակնիշի 34 ML 894 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով տուժածներ` 27-ամյա Մկրտիչ Բաբայանը, 23-ամյա Տաթեւ Ավագյանը, 26-ամյա Արմեն Մարտիրոսյանը եւ 21-ամյա Կորյուն Պողոսյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն: Այնուհետեւ Մկրտիչ Բաբայանին, Տաթեւ Ավագյանին եւ Արմեն Մարտիրոսյանին տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը ըստ բժիշկների գնահատվել է կայուն բավարար:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





























