Իսակովի պողոտայում՝ «Աուդի» խանութ-սրահի մոտակայքում, հոկտեմբերի 1-ին, ժամը 23:40-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեում` «Պիկովայա դամա» գիշերային ակումբի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 33 TO 305 համարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետեւանքով վարորդ՝ 26-ամյա Գոռ Մկրտչյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:




























