NEWS.am-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից եւ հայտնել, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) եւ 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

(Նույն արարքը, որը կատարվել է՝ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) խոշոր չափերով):

Հիշեցնենք, որ Միսակ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Գործը քննվում է ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում:

Նշենք, որ նա անցնում է նաեւ դատական կարգադրիչների գործով: Օրերս էլ դադարեցվեց նրա պաշտոնավարումը: