Երեւանի Աթենքի փողոցում` «Դալմա» հանրախանութի դիմաց, հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, թիվ 27 երթուղու ավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 23-ամյա ուղեւորուհին վայր է ընկել սրահում եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: