Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Շիրազի փողոցի թիվ 20 հասցեից բերման են ենթարկել 35-ամյա Քրիստինե Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով: