«Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարզել է 24-ամյա մեքենավարի հետ կատարված  դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:

NEWS.am-ին ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը հայտնեց, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել:

«Դուրս է նետվել միայն մեքենավարը: Մնացածները մնացել են տեղում եւ  ի վերջո կարողացել են կանգնեցնել մեքենան: Բարեբախտաբար, նրանց հետ ամեն ինչ կարգին է», - ասաց Վահե Դավթյանը: