Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել՝ ծառայակիցների կողմից ծեծի ենթարկված զինծառայողը վախճանվել է հոսպիտալում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին:
Զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլաեւին ծեծի են ենթարկել Էլվին Մանսուրովը եւ Վասիֆ Հասանովը՝ Սումգայիթ քաղաքի ճանապարհին՝ Բաքու-Գուբա ավտոճանապարհին: Տուժածին ծանր վնասվածքներով հասցրել են ՊՆ հոսպիտալ, որտեղ վախճանվել է հոկտեմբերի մեկին: Ծառայակցին ծեծի ենթարկողները ձերբակալվել են:




























