«Սինոփսիս Արմենիան» իր աշխատակիցների համար կազմակերպում է լայնածավալ իրազեկման արշավ՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը, Սինոփսիս Արմենիայի գրասենյակում կայանալիք վեց տեղեկատվական հանդիպումների ընթացքում ընկերության բոլոր աշխատողներն ու փորձնակները հնարավորություն կունենան ծանոթանալու առաջիկա փոփոխություններին եւ դրանց արդյունքներին: Փոփոխությունները ներկայացնելու համար հրավիրվել են Հայաստանում Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի փորձագետներ:
Հանդիպումների ժամանակ ներկայացվում են բարեփոխումների անհրաժեշտությունը եւ նպատակը, ՀՀ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի համառոտ նկարագրությունը, ինչպես նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը:
Կենսաթոշակային նոր համակարգը ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարի 1-ից եւ ըստ փարձագետների նպատակ ունի նպաստել ծերության ընթացքում մարդկանց եկամուտների ապահովմանը` միջազգային ստանդարտներին համահունչ եւ ֆինանսական տեսանկյունից կայուն եւ կենսունակ համակարգերի միջոցով:




























