Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանին գտնվող Դվանի գյուղում ստեղծված իրավիճակը շտկելու համար Վրաստանի իշխանությունները պետք է կանգնեցնեն ռուս զինվորականներին, սակայն դրա համար ուժերը բավարար չեն: Այս մասին հեռուստատեսության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Չգիտեմ՝ ինչպես պետք է բավարարենք բնակչությանը. Գիտեմ, որ պետք է կանգնեցնենք ռուս զինվորականներին, ուժին պետք է ուժով պատասխանել եւ թույլ չտալ նեղել բնակչությանը, սակայն դրա համար բավարար ուժեր չունենք»,-ընդգծել է Իվանիշվիլին, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Հիշեցնելով նախկին իշխանությունների սադրանքների մասին՝ նա ընդգծել է, որ դա շտկելն այնքան էլ հեշտ չէ:





























