«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.50 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.27 կետով կամ 0.07 %-ով: Դոլարի փոխարժեքն արդեն երրորդ նստաշրջանն է` պահպանում է կայունություն:
Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքն է 404 դրամը, վաճառքինը` 406.5 դրամը:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մասամբ վերականգնել է դիրքերը, թեեւ ԱՄՆ Կոնգրեսում բյուջեի շուրջ համաձայնություն չկա: Դոլարին օգնել է ԱՄՆ տնտեսության վերաբերյալ լավատեսական հրապարակումները: Եվրոն սակարկվում է 1.3507 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.2979 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























