Ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում եւ գլխավոր դատախազի թեկնածության շուրջ քվեարկության արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ինքը քվեարկել է կանոնակարգի համաձայն՝ «խաչ» է դրել եւ դեմ քվեարկել Կոստանյանի թեկնածությանը: «Ես արդեն վաղուց ոչնչից չեմ զարմանում եւ համարում եմ, որ տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար»,-ասել է նա:
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ չի ցանկանում իր վրա քննիչի գործառույցներ վերցնել եւ կարծիք հայտնել, թե ով ինչպես է քվեարկել, սակայն համարում է, որ երկու անվավեր քվեաթերթիկները եւս դեմ են եղել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























