Հայաստանի Հանրապետության «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» կոչումը ստացածները կպարգեւատրվեն «Շեւրոլեթ Ավեո» ավտոմեքենայով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` այդ նպատակով պահուստային ֆոնդից հատկացնել 12.6 մլն դրամ (մոտ 31 հազ. դոլար): Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում:

Նշենք, որ «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները անցկացվում են 13-րդ անգամ: