ՀՀ դիպկորպուսում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Դիվանագիտական շրջանակներում խոսվում է, որ առաջիկայում Իսպանիայում ՀՀ դեսպան է նշանակվելու Արտակ Ապիտոնյանը, ով նախագահի արտաքին կապերի վարչության պետն է։
Նշենք, որ Իսպանիայում ՀՀ-ն այս պահին դեսպան չունի եւ նրա պարտականությունները կատարում է գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























