Ադրբեջանի ոստիկանությունն անցնում աշխատանքի խիստ ռեժիմի: Այդ ռեժիմով նրանք աշխատելու են հոկտեմբերի 7-13: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահական ընտրությունների օրը հասարակական կարգը պահպանելու համար կավելանան հերթապահ ստորաբաժանումների թիվը:

Նրանք կատարելու են իրենց ծառայողական պարտականությունները՝ պահպանելու են արձանագրությունները, քվեաթերթիկները եւ այլ նյութեր, որոնք վերաբերում են ընտրություններին: Սակայն նրանք ընտրատարծք չեն մտնելու, քանի որ դա արգելված է ԸՕ-ով: Ահաբեկչությունների եւ սադրանքների մտավախություն ունենալով՝ ավելացվել են մի շարք կենսակարեւոր օբյեկտներում, հասարակական վայրերում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003թ: