Գետահովիտ համայնքի բնակիչ  51-ամյա Միշա Ադամյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին, մահացել է  մեղվի խայթոցի հետեւանքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իջեւանի հիվանդանոցի տնօրեն Համլետ Չոբանյանը տեղեկացրեց, որ Միշա Ադամյանը ինչ-որ հյութ էր խմել, որի մեջ մեղու կար եւ մեղուն կծել էր նրա շրթունքի ներսի հատվածը:

Նա տեղեկացրեց, որ բերանից հանել են խայծը, սխտոր են քսել, մի քանի րոպե մնացել է, բայց հետո գիտակցությունը կորցրել է, մեքենայով բերել են հիվանդանոց, ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ: «Մենք ձեռնարկեցինք վերակենդանացման բոլոր միջոցառումները՝ ներարկումներ, արհեստական շնչառություն եւ այլն, բայց շատ արագ մահացավ, ալերգիկ ռեակցիա էր տվել, անաֆիլակտիկ շոկի մեջ էր ընկել»,- ասաց Համլետ Չոբանյանը:

Մանրամասները՝ առաջիկայում