Ոստիկանությունն ահազանգ է ստացել «Պերովսկո» ԲԲԸ փոխտնօրենի կողմից, ով հաղորդել է, որ գրասենյակի տարածք են ներխուժել անհայտ անձինք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 44 մարդու: Նրանց մոտ հայտնաբերված զենքն առգրավվել է:

Վերոհիշյալ անձինք ձերբակալվել են, հաղորդում է Life News-ը: Միջադեպից հետո երեք մարդ բուժօգնության է դիմել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: