Անհայտ ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում,Երեւանի Հաղթանակ կամրջից մոտ 200 մետր դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























