Հայաստանի կողնմից թողարկած 700 մլն դոլար ծավալով եվրաբոնդերը ձջեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով՝ եվրաբոնդերի տեղաբաշխումը դիվերսիֆիկացված է, «1-2 ներդրողներից կախված չենք»:
Ներդրողների 42%-ը՝ ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ Մայրցամաքային Եվրոպայից, ներդրողներ կան նաեւ աշխարհի մյուս ֆինանսական կենտրոններից: Պահանջարկը կազմել է 2,7 մլրդ դոլար, թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ պարտատոմսերի թողարկումը հաջող է եղել, բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը; Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց տեղաբաշխողներին՝ «Deutsche Bank AG», «London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերություններին, ինչպես նաեւ ընդգծեց իրավախորհրդատուի՝ «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» պրոֆեսիոնալ աշխատանքը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























