Հայաստանը վաղաժամկետ մարում է Ռուսաստանից վերցրած 500 մլն վարկի մնացորդը: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին որոշեց 440 մլն դոլար տրամադրել այդ նպատակով, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը:
Վարկը մարվելու է սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլար եվրաբոնդերի հաշվին:
Հայաստանը Ռուսաստանից 500 մլն դոլար պարտքը վերցրել է 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, Libor+3 տոկոսադրույքով: Նշենք, որ Հայաստանը սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեր մայր գումարի մարման նպատակով:





























