Սերժ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ Մաքսային միություն մտնելու հետ կապված ոչ մի ճնշում չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։
«Ես չեմ հավատում ճնշումներին, ինչի՞ համար ճնշել մի մարդու, որն ինքը իրեն համարում է Ռուսաստանի մարդ, հաճույքով ընդունում է Ռուսաստանի հատուկ ծառայության մեդալը, ինչո՞ւ ճնշել, երբ կարելի էր ասել՝ գնա եւ այսպես արա, այնպես որ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ ոչ մի ճնշում չի եղել»-ասաց նա։
Նա նշեց, որ «եկել հասել ենք մի շրջանի, երբ մեր երկրի ապագայի համար կայացնելու ենք կարեւոր որոշում, դրա սկիզբը դրված է ի դեմս նախագահի աթոռը զբաղեցնող Սերժիկ Սարգսյանի, այժմ ընթանում են այսպես ասած այդ որոշումը իրագործելու առաջին քայլերը՝ Սահմանադրության եւ օրենքների փոփոխություններ, որոնք կխանգարեն Մաքսային միությանը միանալու հարցին»։ Երջանիկ Աբգարյանի փոխանցմամբ՝ չորս տարի իշխանությունը լուրջ զբաղվել է Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին միանալու բանակցություններին, իսկ վերջին շրջանում ամեն օր հայտարարում էր, որ գնալու է ստորագրելու այդ համաձայնագիրը։ «Ինչպես տեսնում ենք եւ ինչպես անձամբ ես սկզբից չեմ հավատացել դրան, եւ մինչեւ վերջ էլ չեմ հավատացել, անձնական հարցեր լուծելու կարիքը նրան ստիպել է փոխել ուղղվածությունը եւ հայտարարել, որ Հայաստանը մտադիր է մասնակից դառնալ Մաքսային միությանը։ Մի շարք հարցեր կան քրեական, որոնց վերաբերյալ հասարակության մեջ մնում են անփարատելի կասկածներ, որ մասնակցություն կա Հայաստանում կատարված որոշակի գործընթացների, օրինակ՝ Մարտի 1, հոկտեմբերի 27-ի տեռորիստական գործողության իշխանության շահողները ի՞նչ կապ ունեն դրա հետ»,- ասաց նա։
Երջանիկ Աբգարյանը չափազանց կանխագուշակելի է համարում, որ այդ Մաքսային միությունը իրականում չի ստեղծվելու, «այստեղ մենք գործ ունենք բացարձակապես քաղաքական գործոնի հետ, արագորեն Հայաստանը ամբողջովին ենթակայացնել Ռուսաստանին բոլոր գործոններով, Մաքսային Միությոնը օգտագործվում է Ռւոսաստանի կողմից Հայաստանին ամբողջությամբ իր ազդեցության տակ վերցնելու համար»։ «Դժվար է ասել՝ որն է լավը, Ասոցացման համաձայնագրում կա անվտանգության բաղադրիչ, մեր անվտանգությունը կեղծված է։ Ես կարծում եմ՝ Հայաստանի անվտանգությունն այսօր ինչքան վտանգի տակ է, վաղը նույնն է լինելու, Ռուսաստանի շահերից չի բխում միջամտել եւ Թուրքիային կամ Ադրբեջանին ճնշել»,-ասաց նա։
Երջանիկ Աբգարյանը բացառում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը, «չորս տարի մարդկանց մատի վրա խաղացրել եք, եւ վերջում ասել՝ սա չեմ ուզում, սա տուր, պետք է բերանները բացելուց առաջ մտածեն»։ Քաղաքական գործիչը ճիշտ չի համարում նաեւ այս հարցով հանրաքվե անցկացնելը, քանի որ միեւնույն , կեղծելու են։ Ստեղծված իրավիճակում նա ժամանակավորապես կհեռաձգեր այդ հարցի կարգավորումը, ոչ մեկն էլ չէր ստորագրի, ոչ էլ բանակցություններ կզարգացնեի, կխնդրեի դադար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























