Ես վաղուց քաղաքականությունից պետք է հեռացած լինեի, եւ եթե չեմ հեռացել, պատճառը միայն այն է, որ տեսնում եմ, որ հայրենիքը գնում է ոչ ճիշտ ուղով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը։
Մեր հարցին, թե կհաջողվի ՀՀՇ-ն վերականգնել, ինչպես նախաձեռնել են ձեր գործընկերները, նա պատասխանեց. «Դա գաղափարախոսական դրույթներից է կախված՝ կհաջողվի,թե ոչ, ես այնքան էլ բացասական չեմ վերաբերում այդ երեւույթին, կարծում եմ՝ դա իրենց իրավունքն է։ Թե ինչքանով իրենց կհաջողվի, ժամանակը ցույց կտա, նրանց հաջողություն կմաղթեի, եթե այդ պատասխանատվությունը ուզում են վերցնել իրենց վրա, դա պետք է առնվազն ձերբազատված լինի ՀՀՇ-ի այն թեեւի կողմերից, որոնք 2000-ականներին գոյություն ունեին։ Նոր կուսակցությունը մտնելու միտք չունեմ։ Ես վաղուց քաղաքականությունից պետք է հեռացած լինեի, եւ եթե չեմ հեռացել, պատճառը միայն այն է, որ տեսնում եմ, որ հայրենիքը գնում է ոչ ճիշտ ուղով»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























