Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է ինտերնետում հայտնված տեսագրության մասին գործի մանրամասները: Մասնավորապես, տեսագրությունը սպառնալիքներ է պարունակում Վրաստանի եւ երկրի զինծառայողների հասցեին ուղղված:
Հոկտեմբերի 1-ին երկրի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ գործը բացահայտված է՝ խոստանալով մանրամասները ներկայացնել երկու օր անց: ՆԳՆ տվյալներով՝ տեսագրությունը ինտերնետում տեղադրել է Ղրղըզստանի ոմն քաղաքացի Սամար Չոկուտաեւը, որն աշխատում է Աբխազիայում: Նա բարձրորակ IT-մասնագետ է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Նա Աբխազիայում աշխատում է «Ակվաֆոն» բջջային կապի ընկերությունում: Վրաստանի իրավապահները Չոկուտաեւին մեղադրում են ահաբեկչությանկոչերի համար: Դատարանը հեռակա կարգով արտոնել է նրա կալանավորումը:
«Taliban jihad against georgian troops in Afghanistan» անվանումը կրող տեսագրությունը YouTube-ում տեղադրվել է հունիսի սկզբին: Տեսագրության րապարակման հաջորդ օրը Աֆղանստանում սպանվել էին յոթ վրացի զինծառայողներ: Նրանց մահվան պատճառը մահապարտ-ահաբեկչի հարձակումն է եղել:





























