Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է «Գազպրոմ»-ին մրցակցության կանոնները խախտելու մեղադրանք ներկայացնել, որը կարող է հանգեցնել 15 մլրդ դոլարի տուգանքի, հաղորդում է «Ռեյթերս»-ը:
Եվրահանձնակատարը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբից հետաքննում է ԵՄ շուկայում «Գազպրոմի» կողմից մրակցության կանոնները խախտելու երեք դեպքերը:
Եվրամիությունը ռուսական հոլդինգին կասկածում է գազի շուկաների բաժանման ճանապարհով ԵՄ երկրներ ազատ մատակարարումները սահմանափակելու, մատակարարումները դիվերսիֆիկացմանը խոչընդոտելու եւ անարդար գներ սահմանելու մեջ:
Եվրահանձնակատարի խոսքով՝ հետաքննում է այնպիսի երկրների շուկաները, որոնցից են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան եւ Բուլղարիան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























