ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում, զինդատախազի թեկնածության հարցը չի քննարկվել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն այն մարմինը չէ, որտեղ պետք է քննարկվեն ուժային կառույցների ղեկավարների հարցերը:
«Վերահսկիչ պալատի նախագահի եւ որեւէ այլ կադրային հարց չի քննարկվել»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ կուսակցության գործադիր մարմնի նիստին քննարկվել է Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցը:
Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի շուրջ քննարկումներ եղել են, թե՝ ոչ, նա արձագանքեց. «Ձեր նշած պատգամավորուհու պահվածքին պարոն նախագահը հնարավորություն ունեցել է Ստրասբուրգում մանրամասն անդրադառնալ»:





























