Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Ռադիոտեխնիկա» խանութի մոտակայքում, հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 73-ամյա Յ. Ա.-ին, ով ստացված վնասվածքներից մահացել է:




























