Ռոսավիացիան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրել է պարբերական չվերթներ իրականացնել Վորոնեժից Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Ադրբեջան, Հայաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություններով, հայտնել են Ռոսավիացիայից:
Դեպի Երեւան չվերթները շաբաթական մեկ անգամ կլինեն:
Ռոսավիացիայի տվյալով՝ ղրղըզական Բիշքեկ եւ Օշ, տաջիկական Դուշանբե, նաեւ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի մայրաքաղաքներ (Բաքու եւ Տաշքենդ) չվերթները կիրականացվեն շաբաթական հինգ անգամ, շաբաթը մեկ անգամ «Ուրալյան ավիաուղիները» ուղեւորներին կտեղափոխեն Երեւան, հայտնում է Abireg.ru-ն:
Վորոնեժից Դուբայ չվերթները նախատեսվում են շաբաթական երկու անգամ: Փոխադրումները կկատարվեն А319/320/321 օդանավերով:
Բացի այդ, Ռոսավիացիան «Կոգալիմավիա» ընկերությանը Բելգորոդից ուզբեկական Ֆերգանա, Տաշքենդ ու Նամանգան քաղաքներ պարբերական չվերթներ իրականացնելու իրավունք է ստացել: Փոխադրումները կկատարվեն А320 եւ А321 օդանավերով:





























