Մոնտանա նահանգի բնակիչը ստիպված է եղել քիթը փակ տանջվել, մինչ դեռ նրան հաջողվել է վերականգնել իր շան կերած 5 հատ հարյուր դոլարանոց թղթադրամները:
Սանդենս անվամբ ոսկեգույն ռետրիվերն իր տիրոջը՝ Ուեյն Քլինքելին, անակնկալ է մատուցել, երբ վերջինս կնոջ հետ մեկնել է Դենվեր՝ աղջկան այցելելու: Մինչ դեռ զույգը ռեստորանում էր, ռետրիվերը նույնպես որոշել է ճաշել եւ ընդհանուր առմամբ կուլ է տվել 500 դոլար:
Ուեյնին ոչինչ չի մնացել անելու, քան փաթեթը ձեռքին հետեւել շանն ու թղթադրամները գտնելու համար «պեղումներ» անցկացնել: «Պեղածոյի» մի մասը Ուեյնին բերել է դուստրը, ով ավելի ուշ այցելել է ծնողներին: Մի որոշ ժամանակ անց գլուխկոտրուկը հաջողվել է լուծել: Ուեյնը ամրացրել է թղթադրամների կտորներն ու դրանք ուղարկել Դաշնային գանձարան փոփոխման համար, հաղորդում է Yoki.ru-ն:
«Տասն օր անց մենք նամակի ստացման վերաբերյալ անդորագիր ստացանք, եւ դա հետադարձ կապի միակ պահն էր: Մի որոշ ժամանակ անց ես ստուգեցի փոստն ու գտա Գանձարանի կողմից ուղարկված 500 դոլարի անդորագիրը: Ես շոյեցի Սանդենսին, ցույց տվեցի նրան անդորագիրն ու խնդրեցի չուտել այն»,- պատմում է Ուեյնը:




























