Լիբիական Տրիպոլիի շրջակայքում հարձակում է տեղի ունեցել անցակետի վրա: Հարձակման ընթացքում 15 զինվոր է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», վկայակոչելով AP գործակալությանը, գրոհայինները գնդիացիրներով ավտոմեքենայով հարձակվել ե Թարհունա եւ Բենի-Վալիդ քաղաքների միջեւ գտնվող անցակետի վրա: Նվազագույնը 15 մարդ զոհվել է եւ եւս 5 զինվոր վիրավորվել է:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Տրիպոլիում անհայտ անձինք հրաձգություն են սկսել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ եւ փորձել են ներխուժել դրա տարածք: Միջադեպի ընթացքում զոհվել են հարձակվողներից երկուսը, եւս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: