Ավելի քան 60 մարդ է թունավորվել Ֆրանսիայի արեւելքում: Նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բժիշկները չեն բացառում, որ հիվանդների թիվը կարող է հասնել 600-ի:

Արդեն հիվանդանոց տեղափոխվածներից բացի, մարդիկ շարունակում են հիվանդանոց գալ, ում անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:Թունավորումը տեղի է ունեցել սպորտային մեծ տոնակատարության ժամանակ՝ Օրնան քաղաքի մոտակայքում հեծանիվների լեռնային մրցարշավի ժամանակ: Ենթադրվում է, որ թունավորման պատճառ հանդիսացել է անորակ սնունդը: