Աբխազիայի Տկվարչելի շրջանի Օկում գյուղում զրահամեքենա է շրջվել, որում ռուս զինծառայողներ են գտնվել:Խոր կիրճի մոտակայքում վարորդը չի վերահսկել մեքենայի ղեկավարումն ու մի քանի տոննա կշռող մեքենան ցած է գլորվել:
Միջադեպի հետեւանքով անձնակազմի հրամանատարը զոհվել է տեղում: Եւս չորս զինծառայողի տարբեր տեսակի վնասվածքներով տեղափոխել են Սուխումիի հանրապետական հիվանդանոց:Հայտնի է, որ զինծառայողները վերադառնում էին ուսումնական զորավարժություններից, հաղորդում է Ինտերֆաքսը:




























