Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք փորձել են առեւանգել ԳԴՀ դեսպան Քարոլա Մյուլեր-Հոլքեմփերին: Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի համաձայն՝ առեւանգման ընթացքում գնդակահարել են նրա թիկնապահին:
Ինչպես հաղորդում են Եմենի ուժային կառույցների ներկայացուցիչները, մի քանի զինված գրոհայիններ փորձել են առեւանգել դեսպանին, երբ նա թիկնապահի ուղեկցությամբ դուրս է եկել Սանայի հարավում գտնվող սուպերմարկետից: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հաջողվել է թաքնվել, ուստի նա չի տուժել: Գրոհայինները դեպքի վայրից մեքենայով փախուստի են դիմել:Այս պահին դեպքի վայրը շրջակալված է, վարում են հետաքննություն:
Իր հերթին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԳԴՀ արտգործնախարարությունը չի հաստատում Եմենի մայրաքաղաք Սանայում իրենց աշխատակցի սպանության մասին լրատվամիջոցներ հաղորդագրությունը:




























