Հնդկաստանի հյուսիսային Բիհար եւ Ջարքհանդ նահանգներում  հանգստյան օրերին կայծակի հարվածից 32 մարդ է զոհվել, երկուշաբթի օրը հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների` անձրեւները եւ ուժեղ քամին վնասել են մեծ թվով տներ:

Բիհարի Բարվա գյուղում վեց տղա ֆուտբոլ խաղալիս կայծակնահարվել եւ մահացել են: Այլ շրջանում հինգ մարդ զոհվել է դաշտում աշխատելիս: Սուփաուլ շրջանում  կայծակի հարվածից զոհվել է դպրոցի տնօրենը, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:

Հունիսին Բիհարում մեկ օրում կայծակի հարվածից զոհվել էր 27 մարդ: 

Բիհարում ամռանը եւ աշնանը  հաճախ կայծակ եւ ամպրոպ է լինում: