Բնական է, որ կարող են իմ գործընկերներից ոմանք չունենան նման հարցադրումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Ես իրենց լիովին հասկանում եմ, հենց այդ պատճառով էլ ես էի ներկայացված խմբակցությունից, ոչ Ռուբիկ Հակոբյանը, հարգում եմ նրա կարծիքը արտահայտելու իրավունքը, կարծում եմ նա մեծ ներդրում ունի մեր նոր անկախ պետականության մեջ, ինքը ներկայացնում է մի սերունդ, որը այլ սկզբունքներով է առաջնորդվում, որը տարբեր է իմ սերնդից»,- ասաց նա։

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել իր հասցեին հնչած քննդատությունները, վիրավորանքները։ «Առաքել Մովսիսյանի հայտարարությունները չեմ ցանկանում մեկնաբանել, եւ չեմ էլ մեկնաբանելու, ունենք մեկ խնդիր՝ կրիմինալ խմբի գլուխ կանգնած Սերժ Սարգսյանին մեկուսացնել»,- ասաց նա։ Հարցին, թե չի զարմանում, որ ընդդիմադիրները միավորվեցին իր դեմ, պատգամավորն այսպես արձագանքեց՝  «հանրությունը երեւի թե զարմացել է ընդդիմադիրների պահվածքից»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am