Բրյուսելում, վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Հանդիպման օրակարգում է Եվրամիության եւ Հայաստանի հետագա համագործակցության հեռանկարների հարցը, եւ թե ինչ ակնկալիքներ կան Վիլնյուսում նոյեմբերին ծրագրված գագաթաժողովից առաջ: Այս մասին հայտնել է Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայա Կոչիյանչիչը: