Եվրամիության հետ ազատ առեւտրային գոտուն միանալով Ուկրաինան կարող է վնաս հասցնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱԽՏՀ գագաթաժողովի արդյունքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա ընդգծել է, որ քաղաքական ոլորտում խնդիրներ չեն լինի:

Պատասխանելով այն հարցին, արդյոք ԵՄ-ին միանալով Ուկրաինան առանձնանում է Ռուսաստանից, Պուտինն ընդգծել է. «Չեմ կարծում, որ դա առանձնացում նշանակի: Ինչպես էլ շարժվենք, մի օր հանդիպելու ենք»:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել իր շուկան: Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային կառավարական մակարդակում խորհրդակցություն անցկացնել նախքան ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: