Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից վերահսկվող սահմանային տարածքներում այս տարվա 9 ամիսների ընթացքում սահմանը ապօրինաբար հատելու, նաեւ ապրանքների մաքսանենգության ոչ մի դեպք հաջողությամբ չի պսակվել: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են 87 սահմանախախտի եւ 20 սահմանապահ ռեժիմը խախտողի:
Սահմանի վերահսկողության ընթացքում «Ագարակ»-ի անցակետում առգրավվել է 58 միավոր սառը զենք եւ 60 միավոր զինամթերք:
2013 թվականին Հայաստանի պետական սահմանը հատել է 1,15 մլն մարդ եւ մոտ 60 հազար տրանսպորտային միջոց: Երկու հազար մարդու մոտ հայտնաբերվել են չգործող փաստաթղթեր, որոնցից 500-ին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստանի տարածք:





























