Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցի սկզբնամասում՝ Քասախ գետի կամրջի մոտ, հոկտեմբերի 11-ին, իրար են բախվել «ԳԱԶել» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























